Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Photo. Եզդի քաղաքացին դիմում է Կարեն Կարապետյանին. վերացնել անարդարությունը

Photo. Եզդի քաղաքացին դիմում է Կարեն Կարապետյանին. վերացնել անարդարությունը

կարենԵրևան քաղաքի  Սոս Ավետիսյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտ Զադա Օմարի Սադոևը անլուծելի խնդրի առաջ է կանգնել: Շրջանավարտը  հայտ է նարկայացրել  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենսաբանության ֆակուլտետ ընդունվելու համար: Նա անհրաժեշտ բոլոր քննությունների ժամանակ բարձր նիշեր է ստացել, բարձր են եղել նաև իր ֆակուլտետում ընդունվելու համար անհրաժեշտ առարկաների դպրոցական քննությունների նիշերը: Սակայն ինչ որ անպատասխանատու աշխատակցի պատճառով նա զրկվել է համալսարան անվճար ուսանելու հնարավորությունից:

Դիմորդի փաստապանը պաշտոնական նամակով արդեն իսկ դիմել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից և պահանջել վերականգնել եզդի դիմորդի խախտված իրավունքները:

Politik.am-ի հետ զրույցում դիմորդի պապը՝ Սուրիկ Սադոևը ասաց, որ իրենք խնդրանքով դիմում են նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի իր ուշադրության կենտրոնում պահի խնդիրը.«Թող վարչապետը իր ուշադրության կենտրոնում պահի խնդիրը և վերացնել տա այս անարդարությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

unnamed (1) unnamed

Դիտվել է 410 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy