Photo. Եզդի կանայք փոխում են համայնքի դիմագիծը

Մարտի 20-ին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կանանց տոնին նվիրված միջոցառում իրականացրեց: Մասնակցում էին եզդի համայնքի հասարակական կյանքում ակտիվ կանայք և աղջիկներ, ովքեր իրենց ավանդն ունեն համայնքի կյանում: Մասնակիցները քննարկեցին եզդի կանանց առջև ծառացած խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Վերջում մասնակիցները պարգևատրվեցին իրենց կատարած աշխատանքների համար:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց աշխատանքի համար.«Դուք եք, որ փոխում եք մեր հասարակությունը դեպի լավը: Եվ ձեր շնորհիվ է, որ փոխվում է նաև եզդի համայնքի դիմագիծը»,-ասաց Բորիս Մուրազին:

sarqac04 sarqac0005
sarqac16
sarqac28

Դիտվել է 281 անգամ
 


Այս թեմայով