Photo. Գտել են անհետ կորած զինծառայողի դիակը

12512740_1054567581256414_6708394025298822207_nՄեր տեղեկություններով անհետ կորած զինծառայողների շարքում է նաև Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը:

Politik.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը.«Հիմա որևէ տեղեկություն չունեմ: Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ է եղել տվյալ զինծառայողի հետ» -ասաց մեր զրուցակիցը:

Զինծառայողի հայրը` Ղուլի Օզմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպել է իր տղայի վիրավոր ընկերներին.«Տղայիս ընկերները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են ազերիները տանում վիրավոր տղայիս: Հույս ունեմ, որ տղաս ողջ է: Դիմում է միջազգային կազմակերպություններին և կոչ անում, որ փորձեն զբաղվել այս գործով, քանի որ մենք գիտենք, թե ինչպես են վարվում ազերիները գերիների հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուկյան էջից տեղեկանում ենք, որ Բորիս Օզմանյանը ևս զոհված զինծառայողների շարքերում է.

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների անուններն ու լուսանկարները:

Ցավում ենք և հպարտանում
շարքային Օզմանյան Բորիս Ռաֆիկի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածինի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 18:00
Արմավիրի մարզ, գ.Տարոնիկի գյուղապետարան
Հուղարկավորությունը’ 13.04.2016թ.ժամը 14:00
Հասցե’ Արմավիրի մարզ, գ.Ակնալիճ

Դիտվել է 977 անգամ
 


Այս թեմայով