Photo. Գագիկ Ծառուկյանի վերջին 10 տարվա աշխատանքը

gagik-tzarukyanԽՍՀՄ տարիներին Սոցիալիստական Հայաստանը արդյունքներ էր արձանագրում սպորտի բնագավառում: Հայ մարզիկները մեր ժողովրդի հպարտություններից մեկն էին: Հայաստանի անկախությունից հետո պատերազմի մեջ գտնվող երկրի համար դժվար էր սպորտի վրա մեծ ուշադրություն դարձնել, իսկ հետագա տարիներին կարծես մոռացված ոլորտ լիներ սպորտը: Հայկական սպորտի առաջընթացի համար պատասխանատու էր Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն: Այն ստեղծվեց 1990 թվականի հոկտեմբերի 24-ին, որը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից պաշտոնապես ճանաչվեց 1993 թվականի սեպտեմբերի 24-ին:
ՀԱՕԿ-ը իր հիմնադրումից հետո չկարողացավ մեծ ձեռքբերումներ ունենալ: Ազգային սպորտը մեծ թափ հավաքեց 2005 թվականից, երբ սպորտի պատասխանատվությունը իր վրա վերցրեց գործարար Գագիկ Ծառուկյանը: Նա ստանձնելով ՀԱՕԿ ղեկավարի պաշտոնը անմիջապես ձեռնամուխ եղավ ազգային սպորտի զարգացմանը: Գագիկ Ծառուկյանի պաշտոնավարումից հետո սպորտը իրական զարգացում է ապրել: Շատ կարևոր է նկատել, որ այդ զարգացումը չի եղել պետության հաշվին: Գործարարը մեծ մասամբ ներդրել է իր անձնական միջոցները և Հայաստանը ներկայացրել ամենատարբեր միջազգային մրցույթներում:
Առաջին անգամ Գագիկ Ծառուկյանն էր, որ իր սեփական միջոցներից պարգևատրումներ սահմանեց Հայաստան մեդալ բերող մարզիկներին, իսկ այս քայլը էլ ավելի ոգեշնչեց նրանց: Հայաստանը այսօր կարողանում է մի շարք մարզաձևերում պատվով ներկայանալ ամենահեղինակավոր միջազգային մրցումներում և այս գործում մեծ է ՀԱՕԿ ղեկավարի անձնական ներդրումը:
Հայ մարզիկների համար ամենամեծ նվերը Գագիկ Ծառուկյանը իրականացրեց այս տարի՝ Դավթաշենում բացվեց իր նմանը չունեցող սպորտային ավանը: Այն հագեցած է լավագույն մարզագույքով և հնարավորություններով: Այս ավանի շնորհիվ հայ մարզիկները ավելի լավ պայմաներում կպատրատսվեն միջազգային մրցույթներին: Այս ավանը ևս Գագիկ Ծառուկյանը հիմնեց իր անձնական միջոցների հաշվին և այն հիմա Հայաստանին նաև տվել է հնարավորություն ընդունել միջազգային ամենատարբեր մրցումներ:
Վերջերս ՀԱՕԿ-ը նշեց իր 25-ամյակը և արձանագրվեցին այն բոլոր ձեռբերումները, որոնք գրանցվել են այս տարիներին, իսկ ՀԱՕԿ վերջին 10 տարիները արձանագրվեցին, որպես առաջընթացի և զարգացման տարիներ:

HAO 3 HAOK 4 HAOK 5 HAOK 6 HAOK HAOK2 HAPK ՀԱՕԿ է ՀԱՕԿ

Դիտվել է 636 անգամ
 


Այս թեմայով