Home » ԺԱՄԱՆՑ » Photo. Գագիկ Ծառուկյանի ներդրումը ազգային արժեքների պահպանման գործում

Photo. Գագիկ Ծառուկյանի ներդրումը ազգային արժեքների պահպանման գործում

14572914_1220787381293777_4698102298713924571_nԱյսօր «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին մասնակից համույթների մասնակիցները երգ ու պարով շրջել են Ստեփանակերտի փողոցներով:

«Առաջին անգամ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը Արցախում է: Այս կերպ մենք մեր սերն ենք բերել Արցախին ու արցախցիներին, և այսօր ամբողջական Հայաստանն ենք ներկայացնելու մեր ազգագրական երգերով, պարերով ու տարազներով: Մենք պետք է պահենք մեր ազգային տեսակը, ոգին. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախն ամուր է ու հարատև»,-նշել է փառատոնի պատասխանատու Արսեն Գրիգորյանը:

Արցախում փառատոնի իրականացմանն աջակցել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Մեծ բարերարի աջակցությամբ փառատոն էլ ավելի մեծ շուք է ստացել:

Ի դեպ պետք է նկատել, որ սա Գագիկ Ծառուկյանի կողմից աջակցություն ստացող բազմաթիվ մշակութային ծրագրերից մեկն է միայն:«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի Մշակությի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի, որը փախանցվել է հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանին:

14492348_1220787317960450_6008475378515836094_n 14523071_1220787467960435_5688548076145802009_n 14568169_1220787157960466_5690711168893553662_n 14590342_1220787177960464_7536335404713321137_n

Դիտվել է 380 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy