Photo. ԲՀԿ ներկայացուցիչները ասորաբնակ գյուղում

IMG_7941Այսօր ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար Բորիս Մուրազին և հանձնաժողովի անդամ Համլետ Սմոյանը այցելեցին Արարատի մարզի ասորաբնակ Վերին Դվին համայնք: ԲՀԿ ներկայացուցիչները տեղում համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովայի հետ քննարկել են գյուղի և  հայաստանաբնակ ասորիների խնդիրներին:

ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար Բորիս Մուրազին իր մտահգությունը հայտնեց Իրաքում ասորի ժողովրդի հետ տեղի ունեցող ողբերգության վերաբերյալ և հույս հայտնեց, որ ասորի ժողովուրդը կկարողանա ազատ ապրել իր հայրենիքում:

Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան տեղեկացրել է, որ ասորի համայնքը ազգային խնդիրներ չունի և իրենք զգում են պետության աջակցությունը, սակայն նշեց մի քանի խնդիրներ, որոնք իրենց լուծումներին են սպասում.«Ճիշտ է ասորերեն լեզվի մասնագետները Հայաստանում  անցնում են վերապատրաստումներ, սակայն լավ կլիներ, որ պետության աջակցությամբ ուսուցիչները կարողանային վերապատրաստում անցնել Իրաքում, որպեսզի լեզուն զարգացում ստանար»,-ասաց տիկին Պետրովան:

ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի անդամ Համլետ Սմոյանը վստահեցրեց, որ իրենք կարող են ցանկացած խնդրի դեպքում դիմել հանձնաժողով և խնդիրը կփորձեն բարձրաձայնել:

IMG_7949

Դիտվել է 99 անգամ
 


Այս թեմայով