PHOTO. Բելլաջիոյի մոտ թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վթարվել է. կան վիրավորներ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:

Նախնական տվյալներով կա 7 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դեպքի վայրից մեր թղթակիցը հայտնում է 10 վիրավորի մասին։


 


Այս թեմայով