Home » սլայդ » Photo. Բացահայտում. Իվետա Տոնոյանը բացահայտում է կեղծիքը

Photo. Բացահայտում. Իվետա Տոնոյանը բացահայտում է կեղծիքը

իվետաԱյսօր համացանցում հայտնվեց տեղեկատվություն, թե <<Կենտրոն>> հեռուստաընկերության աշխատակից ոմն Հայկ Վարդանյան դրամաշորթությամբ է զբաղվել: Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ես արդեն իսկ տեղեկացրել եմ, որ տվյալ անձնավորությունը որևէ առնչություն չունի <<Կենտրոն>> հեռուստաընկերության հետ: Վերջինիս ղեկավարած ընկերության հետ Կենտրոն հեռուստաընկերությունը ստորագրել է հեռուստատեսային հաղորդումների ձեռքբերման պայմանագիր, համաձայն որի Հայկ Վարդանյանի ղեկավարած ընկերությունը պարտավորվել է պատրաստի հաղորդումներ վաճառել հեռուստատեսությանը և դրանց դիմաց ֆինանսական փոխհատուցում է ստացել ամբողջությամբ: Պայմանագիրը ստորագրվել է 2013 թվականին և դադարեցվել է շուրջ մեկ տարի առաջ: Ի գիտություն թեման արհեստականորեն շահարկող, լրագրողական բարեխղճությունից մղոններով հեռու և բացառապես անձնական շահերով առաջնորդվող որոշ լրատվամիջոցների՝ կից հրապարակում եմ նաև վերոնշյալ պայմանագիրը: Հուսամ տվյալ տեղեկատվության ընկալելիության հետ կապված այլ խնդիրներ չեն առաջանա:

Գրում է Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում12195854_997833360255848_7890710007511475331_n

11222567_997833400255844_8416918049874528009_n

Դիտվել է 423 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy