PHOTO. Արփինե Հովհաննիսյանին Միհրան Պողոսյանը վարդերի փնջով դիմավորեց

a97525350682f7578f893f651673070bԻնչպես տեղեկացնում է shamshyan.com-ը քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արդարադատության նախարարություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Հ. Աբրահամյանը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ու նախարարին դիմավորեց նախարարության ղեկավար կազմը, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանը և կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանը: Նորանշանակ նախարարին Միհրան Պողոսյանը նվիրեց վարդերի փունջ:

8afc960966884d6bbc79b21702d765dd
c3081a44e41a8dd62b4c673f6084c971
57eb63c85f4951f206e673988d5ba36c

Դիտվել է 849 անգամ
 


Այս թեմայով