Photo. Արգամ Աբրահամյանի նվերը արտաշատցիներին

Արտաշատի քաղաքապետ, Ազգային Ժողովի նորընտիր պատգամավոր Արգամ Աբրահամյանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել արտաշատցիներին:

Արտաշատցիների համար այս անգամ իրական նվեր էր վրանային կրկեսը, որը Արգամ Աբրահամյանի շնորհիվ, արդեն երկու օր է անմոռանալի ժամանց է պարգևում քաղաքի բնակիչներին: Առաջիկա շաբաթ ու կիրակի օրերին ևս արտաշատցիներին սպասվում է անմոռանալի ժամանց:

Արտաշատի բնակիչները ուրախությամբ նշում էին, որ վաղուց հնարավորություն չեն ունեցել այցելել կրկես ու քաղաքապետի նվերը տեղին էր. «Մենք զգացված ենք քաղաքապետի նման վերաբերմունքից: Նա մեզ վստահություն է ներշնչում, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու հարազատ քաղաքը` անկախ իր զբաղեցրած դիրքից:Արդեն մի քանի օր է՝ Արգամ Աբրահամյանի շնորհիվ,  վրանային կրկեսը մեր քաղաքում է ու մարդիկ կրկես են այցելում անվճար»,-ասաց արտաշատցիներից մեկը:

 

 


Այս թեմայով