Home » ԺԱՄԱՆՑ » Photo. Ամերիկացին հողակտոր է գնել և սեփական պետությունը հիմնել

Photo. Ամերիկացին հողակտոր է գնել և սեփական պետությունը հիմնել

zaqistandefenseforceՆյու Յորքի բնակիչը տասը տարի առաջ հողակտոր է գնել ԱՄՆ Յուտայի նահանգում և «Զաքիստանի Հանրապետություն» հիմնել, որն ունի իր սեփական անձնագրերն ու «երկրի» սահմանները հսկող ռոբոտ, գրում է The Daily Mail-ը։

 30-ամյա Զաք Լանդսբերգը հողակտորը գնել է eBay-ից 2005 թվականին 610 դոլարով։ Այն գտնվում է Յուտայի նահանգի հեռավոր մի վայրում՝ մոտակա քաղաքից 95 կիլոմետր հեռավորության վրա։

 Լանդսբերգը «երկրի» նախագահն է։ «Այստեղ այնքան էլ խենթ գաղափար չէ քո սեփական փոքր տարածքն ունենալ և սեփական անելիքդ անել»,- ասել է նա։

 «Զաքիստանն» այժմ ունի իր սեփական դրոշը, սահմանային անցակետը և անգամ՝ պաշտոնական անձնագրեր։ Ի դեպ, «քաղաքացիության երդում» է տվել 25 քաղաքացի։

 Լանդսբերգը նաև սկսել է «Զաքիստանի» անձնագրերի դիմումներ ընդունել, որոնցից յուրաքանչյուրի համար նա 40 դոլար է գանձում։ Զաքիստանը նաև իր պաշտոնական կայքն ունի ` www.zaqart.com-ը:

embajada1 embajada3 malvinas1 opening invite BsAs sm zaqistandefenseforce

Դիտվել է 49 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy