Photo. Ամեն անգամ քաղաքացիները 260 դրամ ավել են վճարում. սառույց մսի փոխարեն

Սամվել-Ալեքսանյան1Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի հետ մեկ անգամ չէ, որ սկանդալներ և զեղծարարություններ են կապվում: Ամեն անգամ պարզ է դառնում, որ այս սուպերմարկետներում քաղաքացիներին  խաբում են:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում հավի մսի հետ քաղաքացիներին մեծ քանակությամբ սառույց են վաճառում: Սամվել Ալեքսանյանի «սառույցի բիզնեսը» հատկապես եկամտաբեր է փաթեթավորած տեղական հավերի վաճառքի դեպքում:

Պատգամավորի սուպերմարկետից գնած «Արաքս» ընկերության հավը, որը ըստ սուպերմարկետի պիտակի արժե 1321 դրամ և կշռում է 1762 գրամ`  իրականում շատ ավելի փոքր քաշ ունի: Հավը հալելուց հետո, երբ պակասում է սառույցը կշռում է 1524 գրամ, այսինքն ավելի քան 200 գրամ պակաս: Ստացվում է, որ քաղաքացիները ավելի քան 260 դրամ ավել են վճարում:

Մեզ չհաջողվեց կապվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մամուլի պատասխանատուի հետ: Հուսով ենք, որ մեր այս հրապարակումից հետո ցանցի տնօրինությունը կներկայացնի, թե ինչպես է ստացվում, այս աճպարարությունը:

12674627_647625175380287_1315476224_n

 

 


Այս թեմայով