Photo. ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ավտովթարի է ենթարկվել

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ավտովթարի է ենթարկվել։ ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելիս վթարի է ենթարկվել ու կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։ Այս մասին տեղեկացանք պատգամավորի ֆեյսբուքյան էջից:

«Լավ կլինի՝ մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ, դա է դժվարը, իսկ, ընդհանրապես, լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես արդեն պրոֆեսիոնալ ձախլիկ եմ դառնում»,- գրել է Եսայանը։

Այս թեմայով