Photo. Ադրբեջանը հրթիռակոծել է Իրանի սահմանամերձ բնակավայր

հրթիռ1Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական կողմը հակառակ իր հայտարարությունների շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այսօր  Ադրբեջանական բանակը հրթիռակոծել է նաև Իրանի Իսլամական հանրապետության սահմանամերձ բնակավայր: Ադրբեջանցիները փորձ են կատարում իրենց սխալը ներկայացնել, որպես հայկական կողմի սխալ, սակայն բոլոր հաշվարկները վկայում են այդ պնդումների սին լինելը:

Իրանագետ Սամվել Մելիսեթյանը այս առումով գրում է.

 Ղազախլար բնակավայր կա Իրանի սահմանի մոտ, շփման գծին կից Հորադիզի կողմում, որտեղ ներկա պահին գնիում են ամենաթեժ մարտերը Լալափեթե բարձրունքի համար: Բայց, Ղազախլարը և մարտերի վայրը թեև Արաքսի ափի շրջանում են, սակայն Խոդաֆերինից 40 կմ արևելք են: Ուստի, Ղազախլարում կարող է հայկական արկ ընկնել, քանի որ դա հենց մարտերին կից մոտիկ ադրբեջանական գյուղն է , բայց Խոդաֆերինի շրջանում որ ընկնի պետք է կրակեն Ադրբեջանի կողմից:

12418078_1134885966562916_8505641053242878545_n

Դիտվել է 2,211 անգամ
 


Այս թեմայով