Պետք է ներկայացվեն «Ադեկվադ» ՀԿ նախագահին ոստ...

Պետք է ներկայացնել «Ադեկվադ» ՀԿ նախագահ Արթուր Դանիելյանին ոստիկանություն բերման ենթարկելու և հնարավոր ձերբակալման հիմքերը: Այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Անձամբ ունենալով արմատական գաղափարական հայացքների, մոտեցումների հակասություններ Արթուր Դանիելյանի և նրա համախոհների հետ՝ այնուհանդերձ, եթե լինի փոքր ինչ կասկած, որ նա բերման է ենթարկվել բացառապես իր հայացքների համար, ապա դա ոչ թե անընդունելի է, այլ կլինի խայտառակություն և կհամարվի հետապնդում անձի նկատմամբ բացառապես իր հայացքների համար:

Այդ պատճառով, ՀՀ ոստիկանությունը պետք է նախ հրապարակի Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու հիմնավորումները, ապահովվի անմիջապես փաստաբանով և այս գործի մասին բոլոր գործողությունների մասին պատշաճ իրազեկի հանրությանը»,- Ֆեսբուք սոցիալական ցանցում գրել է Սաքունցը: