Պետբյուջեն կարելի է ավելի նպատակային ծախսել․...

Առհասարակ պետական ինստիտուտների և հատկապես ուժային կառույցների շարունակական զարգացմանը ես կողմնակից եմ, բայց միևնույն ժամանակ ես հարց հնչեցրի՝ ամբողջ ծրագիրը 3 տարվա կտվածքով ինչ արժեք է ունենալու, դուք դժվարացաք պատասխանել։ ԱԺ-ում նոր պարեկային ծառայության վերաբերյալ քննարկման ժամանակ դիմելով փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

«Ես հորդորում եմ որպես կառավարության ներկայացուցիչ հատկապես այն ինչ կապված է ֆինանսական միջոցների մասով ամբողջությամբ տեղեկատվություն ունենալ և ապահովել խորհրդարանին»,- ասաց նա։