Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի...

2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ի սկզբանե պլանավորված էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվել և դարձել է վերջին հրապարակված տվյալներով շուրջ 1 տրլն 465 մլրդ դրամ:

Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամի եկամուտ, ուստի կարելի է փաստել, որ տարեկան ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 62.4 մլրդ դրամով: Նշենք, որ 105.2 մլրդ դրամով գերակատարման մասին խոսելիս հաշվի է առնվել 42.8 մլրդ դրամ գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին:

Սակայն հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համադրում ենք փաստացի կատարողականը  ճշտված տարեկանի պլանի նկատմամբ, արդյունքնում պարզ մաթեմատիկանա հաշվարկի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ 2019թ.-ին պետական բյուջեի գերակատարում չի եղել: Հարկ է նշել, որ գերակատարման կամ թերակատարման մասին համար անհրաժեշտ է փաստացի կատարողականը համադրել ճշտված ցուցանիշների հետ:

Փաստորեն, օրենքով հաստատված բյուջեն իսկապես գերակատարվել է,  իսկ ճշտված բյուջեն, որն ավելի բարձր նշաձող էր սահմանում, գերակատարել չի հաջողվել:

 

2019թ.

Մլրդ դրամ

Մլրդ դրամ

ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ

1, 401.9

1, 465.1

(տարեկան ճշտված պլան)

ՓԱՍՏԱՑԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

1, 464.3

1, 464.3

ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ (ԲԱՑԱՐՁԱԿ)

62.4

Զրոյական (-800 հազար)