Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այդ օրերին զենք է նվիրել Դմիտրի Պեսկովին:
Վարչապետի մամուլի խոսնակ Կարապետյանը այդպես էլ մեր զանգերն անպատասխան թողեց, բայց Auroranews.am լրատվականի հետ զրույցում հաստատել է մեր տեղեկատվությունը.«Նվերը եղել է կառավարությունից 2017- թվականին, Սերժ Սարգսյանի օրոք, բայց փոխանցողը ես եմ եղել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ նվիրված զենքը արժեցել է ավելի քան 6000 դոլար: Այս պահին անհասկանալի է, թե ինչպես է 2017 թվականին Սերժ Սարգսյանի նվիրած զենքը Պեսկովին փոխանցել Վլադիմիր Կարապետյանը: Սա գուցե մի օր Կարապետյանն ինքը բացահայտի: