Վալերի Պերմյակովը անհետ կորել է

Վալերի-ՊերմյակովPolitik.am:Մեկնաբանություն: Գյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն արմակցված զենքով սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդմներին: Այս սպանդից հետո Հայաստանում և  մասնավորապես Գյումրի քաղաքում հասարակական հուզումներ սկսեցին: Քաղաքացիներին վրդովեցնում էր այն հանգամանքը, որ ռուս զինծառայողը իր կատարած հրեշավոր հանցագործության համար պետք է դատապարտվեր ոչ թե Հայաստանում, այլ Ռուսատսանում և ռուսական իշխանությունների կողմից: Հանրության մեծ արձագանքից հետո խնդրին անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս դեպքից հինգ ամիս է անցել, սակայն չգիտես ինչու պատկան մարմինները խորը լռություն են պահպանում: Հանրային նման հնչեղություն ստացած այս գործը  մտել է  փակուղի և հանրության համար տեղեկատվությունն անհասանելի է:

Հասկանալի է, որ ՌԴ իշխանությունների նպատակն է, որ Վալերի պերմյակովը անհետ կրի Հայաստանի լրատվական դաշտից: Այսօր որևէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը և ինչ է եղել նրա հետ: Արդյո՞ք նա շարունակում է մնալ Գյումրու ռուսական ռազմաբազայում, թե՞ ՌԴ իշխանությունները արդեն իսկ նրան տարհանել են Հայաստանից: Սրանք հարցեր են, որոնց նկատմամաբ հանրային ուշադրությունը չպետք է նվազի, իսկ ՀՀ դատախազությունը պետք է պարտավորված լինի   հանրությանը հասցնել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Դիտվել է 4,848 անգամ
 


Այս թեմայով