Պերմյակովը պատմել է, թե ինչ նպատակ է ունեցել, երբ սպանել է Ավետիսյաններին

8404_originalԱյսօր տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի առաջին դատական նիստը` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:
Պերմյակովը ձերբակալվել էր հունվարին՝ Գյումրում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների աղմկահարույց սպանությունն իրականացնելու կասկածանքով: Սպանության գործը քննելու է հայկական դատարանը, իսկ ռուսական իրավապահ մարմինները Պերմյակովին դասալքության և զենքի հափշտակման մեղադրանք են առաջադրել:
Մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս պահին հրապարակվում է նրա նախաքննական ցուցմունքը: Դրանում Պերմյակովը նշել է, որ որեւէ մեկը չի իմացել իր մտադրությունների մասին, որ ցանկանում էր փախչել Ռուսաստան: Վերցրել է ավտոմատ, որ վախեցնի մարդկանց, որ փող ու հագուստ կարողանա գտնել: Հարցին՝ թե այդ դեպքում ինչու է մարտական փամփուշտ ու շեղբ դանակ վերցրել, եթե նպատակ չի ունեցել վնասել մարդկանց, նա պատասխանել է, որ օդ կրակելու, շներին վախեցնելու համար:
Նա ասել է, որ գիտակցել է իր գործողությունները. հիշում է, որ ժամը 6-ի մոտակայքում է ավտոմատը թողել Ավետիսյանների տանը, 15 րոպե է մնացել այնտեղ, հետո հասել է հայ-թուրքական սահման, որ անցնի ու հասնի Ռուսաստան: Չի ցանկացել ծառայել, որեւէ մեկին չի ասել այդ մասին:

Դիտվել է 342 անգամ
 


Այս թեմայով