«ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականաց...

Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ գրելով.

«ՊԵԿ փոխնախագահ Ռուստամ Բադասյանի՝ զինված ուժերում չծառայելու օրինականությանն անդրադառնալուց հետո ՊԵԿ-ը որոշել է հարկային ռեպրեսիաներ իրականացնել Analitik.am-ի նկատմամբ:

«Մեդիա Իդեա» ՍՊԸ-ն, որի շրջանակներում գործունեություն է ծավալում Analitik.am-ն, ուներ կուտակված հարկային պարտավորություններ, որոնց մասով կար բանավոր պայմանավորվածություն առ այն, որ ամեն ամիս մաս-մաս վճարվելու են: Ամիսներ շարունակ մենք առանց որևէ խոչընդոտի կատարել ենք մեր պայմանավորվածությունը, սակայն սույն ամսի 10-ին՝ այն բանից հետո, երբ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը «ՎԵՏՕ» քաղաքական շարժման շրջանակներում անդրադարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին՝ Սորոսի գրասենյակի կողմից ՀՀ արդարադատության նախարար նշանակվելուն և անդրադարձ կատարեց նրա ՀՀ Զինված Ուժերում ծառայությունից ազատվելու օրինականությանը, ՊԵԿ-ն իսկույն որոշեց առանց նախազգուշացնելու կալանք դնել Analitik.am-ի բանկային հաշիվների վրա»:

Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերը նշված հայտարարությանը՝ գրելով.

«Վերջին շրջանում ֆեյսբուքի տիրույթում որոշել են ինձ նշանակել պետական տարբեր պաշտոնների:)

Քանի որ վերջապես հնչել է հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող խնդիր իմ անձի հետ կապված` բանակում չծառայելու օրինականության մասով, առաջարկում եմ`

- ցանկացած լրագրողի տրամադրել լիազորագիր զինվորական ծառայությունից ազատվելու պատճառները ուսումնասիրելու համար պետական մարմիններից իմ վերաբերյալ անձնական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու համար:

- ուսումնասիրությունից հետո (ռենտգեն նկարներին և բժշկական եզրակացություններին չհավատալու դեպքում) անցնել բժշկական հետազոտություն (մանավանդ որ վաղուց չեմ անցել) ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում զինվորական ծառայությունից ազատվելու օրինականությունը հաստատելու համար»: