ՊԵԿ նախագահի և «Սպայկա» ընկերության տնօրենի գ...

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն «Սպայկա» ընկերությանը մեղադրում է պետությունից 7.036.666.312 հարկեր թաքցնելու մեջ։ 

Շատերի համար տարօրինակ է «Սպայկա» ընկերության դեմ սկսված այս գործընթացը։ Հիշեցնենք, որ սրանից օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր նույն ընկերության կողմից հիմնադրված պանրի գործարան։ Գործարանի տնօրինության հետ վարչապետը քննարկում էր գյուղատնտեսության ոլորտում սպասվող առաջընթացի հարցը, որը պետք է տեղի ունենար ընկերության կողմից մեծաքանակ կաթի մթերման արդյունքում։

Մեր տեղեկություններով` մինչ վարչապետի գործարան կատարած այցը ՊԵԿ-ի և «Սպայկա» ընկերության հարաբերությունները բարիդրացիական են եղել։ Ըստ մեր աղբյուրների` «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը փոխշահավետ պայմանավորվածություն են ունեցել, որը սակայն «ջրվել» է վարչապետի այցից հետո։ Թե ինչպիսի՞ պայմանավորվածություն է եղել կխոսենք դրա մասին առաջիկայում։

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «Սպայկա» ընկերության տնօրենին բողոքի բազմամարդ ակցիաներ կազմակերպել հորդորել է կառավարության անդամներից մեկը։ Խորհրդատուն հավաստիացրել է, որ վարչապետի վրա մեծ ազդեցություն է ունենում բողոքի ակցիաները, և կարող են ցանկալի արդյունքի հասնել այս կերպ։

Շարունակելի․․․