Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշել են հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊԲ

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշել են հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊԲ

ԶոնվորՍեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամլո ծառայություն:

Դիտվել է 47 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy