Պայթյուն, փլուզում Զառ գյուղում. նախնական տվյ...

Այսօր ժամը 8:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել: