Պայթյուն Դերժինսկում. կա 19 վիրավոր

Դերժինսկում գործարանի պայթյունի հետևանքով 19 մարդ է տուժել : Նրանցից մեկի վիճակը ծանր է: Երկու մարդ անհետ կորել են: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Դերժինսկի «Կրիստալ» գործարանում: Այն զբաղվում է պայթուցիկների արտադրությամբ: