Աջակցություն պայմանագրային զինծառայողների ընտանիքներին

31.8.8_10_0Կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում  իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով, մասնավորապես, առաջարկվում է արտոնություններ սահմանել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային կազմի պայմանագրային զինծառայողների ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի նշանակման ժամանակ: Ներկայումս վերջիններիս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, դիտվում են որպես եկամուտ, ինչը գրեթե բացառում է նրանց ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու հավանականությունը:
Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած անձանց սոցիալական իրավունքներն ապահովելու նպատակով կառավարավությունն ընդունել է համապատասխան որոշում: Վերջիններիս կենսաթոշակ, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կնշանակվի և կվճարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման դրույթները: Մասնավորապես, որոշ դեպքերում համապատասխան փաստաթղթերը չեն պահանջվի:
Սոցիալական ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ 2016 թվականը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Կառավարությունը հավանություն է տվել նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկին:

 


Այս թեմայով