Պավլովնիյա․ Հայաստանի անտառների փրկության դու...

Հայաստանում անտառների խնդիրը բավական սուր է դրված։ Իջևանում շաբաթներ առաջ տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք կազմակերպել էին անտառահատմամբ զբաղվող բնակիչները, նորից օրակարգ բերեցին անտառների պահպանության խնդիրը։ Հայաստանը մեծ անտառային տարածքներ չունի, և մեզ համար հատկապես սուր է դրված այս խնդիրը։

Պետությունն, իհարկե, փորձում է անտառահատման դեմն առնել, բայց անհնար է  այդ գործընթացը հաջողությամբ պսակել, քանի որ հարյուրավոր ընտանիքներ ապրում են անտառ կտրելով։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը այլընտրանք առաջարկի անտառին մոտ բնակվող քաղաքացիներին, որպեսզի կարողանա կանգնեցնել անխնա անտառահատումը։

Անտառի հաշվին ընտանիքներ պահող քաղաքացիների համար այլընտրանք կարող է հանդիսանալ արհետական անտառների տնկումը։ Անտառներ, որոնք նախատեսված են փայտանյութ ստանալու համար։ Աշխարհի մի շարք երկրներում այս փորձը հաջողությամբ կիրառվում է։ Փայտանյութ ստանալու համար արհեստական անտառներ տնկումը աշխարհի մի շարք երկրներում արդեն եկամտաբեր բիզնես է դարձել։

Նման անտառներում տնկվում է աշխարհի ամենաարագ աճող պավլովնիյա ծառատեսակը։ Այս ծառը աշխարհում տարածվել է Չինաստանից՝ գերմանացի ուսումնասիրողների միջոցով։ Մեկ հա պավլովնիյա ծառի արհեստական անտառի տնկվելուց հինգ տարի հետո կարելի է ստանալ 450 խմ տախտակ և նվազագույնը  300 խմ վառելափայտ։ Պավլովնիայի տերևները կարելի է օգտագործել որպես անասնակեր։

Եթե Հայաստանի կառավարությունը անտառահատման բիզնեսով զբաղվող անձանց համար տնկիներ ներկրի, 5 տարի նրանց ազատի հարկերից, ապա հինգ տարի անց կարելի կլինի մոռանալ անտառահատման մասին։ Պավլովնիյան կարող է դառնալ Հայաստանի անտառների փրկության դուռը։