Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Բեռլուսկոնիի սիրուհին ֆիլմ է նկարահանելու նախկին վարչապետի հետ իր հարաբերությունների մասին

Բեռլուսկոնիի սիրուհին ֆիլմ է նկարահանելու նախկին վարչապետի հետ իր հարաբերությունների մասին

495_19069Պատրիցիա դ’Ադարիոն հայտարարել է, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ իր հարաբերությունների մասին:
«Ես սկսում եմ աշխատել ֆիլմի վրա, որը լինելու է այն մասին, թե ինչի միջով եմ ես անցել: Բեռլուսկոնին կործանեց իմ կյանքը և պետք է ներողություն խնդրի, ինչպես նաև պետք է խոստովանել ճշմարտությունը մեր հարաբերությունների մասին»,-հայտարարել է Պատրիցիա դ’Ադարիոն՝ Ջ.Տարանտինիի գործով դատական նիստի ժամանակ, որը մեղադրվում է 2009 թվականին Բեռլուսկոնիի համար աղջիկներ գտնելու համար:
Հիշեցնենք նաև որ Պատրիցիա դ’Ադարիոն «Վայելեք, վարչապետ» գրքի հեղինակն է, այս գիրքը նույնպես նվիրված է Պատրիցիայի և Սիլվիոյի սիրային կապին, գրում է The Guardian-ը:

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy