Թե ինչ խենթությունների է պատրաստ և ինչպես է հանդիպել սիրելի կնոջը պատգամավորը

 

1452366_550644241677989_759158910_nԿյանքը արդեն հնարավորություն է 

Politik.am-սկսում է բլից հարցազրույցների շարք, որովք կփորձի բացահայտել հասարակական-քաղաքական գործիչներին լրիվ այլ տեսանկյունից: Այստեղ մեր զրուցակիցներն առանց փողկապի են և անկեղծ պատասխանում են հարցերի, որոնց պատասխանները հետաքրքրում է շատերին: Այսօրվա մեր զրուցակիցն է ՀՀ ԱԺ  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

-Երկու բառով բնութագրեք ձեզ

— Միանգամից անցնենք երկրորդ հարցին

 -Եթե ոչ քաղաքական գործիչ, ապա ի՞նչ

— Մեծ սիրով կզբաղվեի նկարչությամբ և արվեստով

-Ու՞մ հետ եք խոսում ձեր պրոբլեմների մասին

— Պրոբլեմները պետք է լուծել, ոչ թե խոսել դրանց մասին

-Ինչպե՞ս հանդիպեցիք ձեր երկրորդ կեսին

— Ուսանողական տարիներին , շատ անսպասելի

-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ,ապա ում համար կամ ինչի)

-Քաղաքական գործիչը խենթություններից հեռու պետք է լինի

-Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել

-Ինչպես 90-ականների ցանկացած երեխա, ոչ ավել , ոչ պակաս: Գոհ եմ իմ մանկությունից

-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:

-Աստծուց առաջ չեմ ընկնի:Ի դեպ խորհուրդ կտամ նաև ձեզ

— Մենակ մնում ե՞ք դուք ձեր հետ

-Պարբերաբար

-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ու՞մ են ուղղված

-Պատմությանը

-Ինչի՞ համար կզղջայիք

-Գուցե այս մասին խոսեինք 30 տարի անց

-Ի՞նչ չէիք անի երբեք

-Երբեք մի ասեք երբեք

-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ

— Զայրացած լինում եմ, բայց ոչ տաքացած: Զայրանում եմ հազվադեպ  և շատ անգամ կարողանում եմ ինձ տիրապետել

-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք

-Ես իմ կյանքում չեմ անում քայլեր , ինչի պատճառով վախենամ կամ ամաչեմ

-Եթե ունենայիք հնարավորություն …

-Կյանքը արդեն հնարավորություն է

-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք

 — Նույն կերպ

Ամա՞ռ, թե՞ ձմեռ

-Գարուն

-Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում

-Պատմական

— Սիրելի ուտեստը

-Ժինգյալով հաց

-Վաղը աշխարհի վերջն է, ի՞նչ կանեք

— Ես տեղեկություններ ունեմ , որ դա Հայաստանին չի վերաբերվում

11150468_804421802966897_6500128350535468047_n 11745526_836026626473081_8942545152153085618_n

 


Այս թեմայով