Պատգամավոր կա ավելի շատ թռնում է, քան՝ քայլու...

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանից, թե արդյոք 2020 թվականի բյուջեով ավելացել են պատգամավորների գործուղումների ծախսերը: Գալստյանն ասաց, որ դրանք բացարձակ արժեքով ավելացել են, ինչին Պետրոսյանն արձագանքեց.

«Ինձ ոչ թե հետաքրքրում է՝ գործուղումների ծախսերը որքանով են ավելացել կամ նվազել, այլ այն, թե որքանո՞վ են դրանք նպատակահարմար: Չեմ ուզում անձնավորել, բայց մեխանիզմ է պետք մշակել, որ պատգամավորը հաշվետվություն տա իր գործուղման արդյունքի համար: Այսօր պատգամավոր ունենք ավելի շատ թռնում ա, քան քայլում ա, հիմա մարդիկ հարցնում են, որ գնում ա ստեղ ընդեղ ման ա գալիս, ըմբոշխնում ա ամառային երեկոների հաճույքը, այդ մարդու բերած օգուտն այս երկրին ի՞նչն ա: Սա հեգնանք չընդունենք, շատերի մոտ սա մտավախություն է», - ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ անհրաժեշտ է մեխանիզմ մշակել հաշվետվությունների համար:

Նիստը վարող ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց, որ կան նման մեխանիզմներ, Պետրոսյանն էլ նկատեց, որ երբեք չի տեսել

«Ո՞ւր է: Ես ոչ մի անգամ նման մեխանիզմ չեմ տեսել», - ասաց նա:

Վարդանյանն էլ ի պատասխան մատնանշեց գործուղումներից հետո մամուլի ասուլիսներով աշխատանքային այցերի ամփոփումը: