Պատերազմի վերսկսման շառը պետք է չմնա Հայաստան...

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով Հայաստանի նոր իշխանությունները փորձում են միջազգային ամբիոններում չհիշատակել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Մեր զրուցակցի կարծիքով ինքնորոշման իրավունքը եղել է Արցախի խնդրի լուծման հիմնարար սկզբունքներից մեկը, որի դիրքերը ամեն հաջորդ իշխանություն փորձել է ուժեղացնել, իսկ նոր իշխանությունները այն դուրս են թողել բանակցությունների օրակարգից․«Հիշեցրեք ինձ խնդրեմ գեթ մի դեպք, երբ բարձր ամբիոնից համանախագահ երկրները կամ նրանց ներկայացուցիչները հիշեցրել է, որ ինքնորոշման իրավունքը դրվելու է կարգավորման հիմքում։ Ավելին ասեմ ձեզ ինքնորոշման իրավունքի մասին անգամ նոր իշխանության ներկայացուցիչները չեն խոսում»,-ասաց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը խոսեց նաև Փաշինյանի վարած արտաքին քաղաքակն սխալների մասին, որոնք հարվածում են հայկական երկու պետությունների շահերին։ Մեր զրուցակիցը կարծում է, որ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա, քանի որ լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ չի կարողացել  կարևոր նրբություններ հասկացնել վարչապետ Փաշինյանին։ 

Մանրամասնները տեսանյութում․