«Չի բացառվում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը»

բանակԱշխատանքները պետք է շարունակել, քաղաքական տարբեր շրջանակներին մեր կողմը սիրաշահելու փորձեր անել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանզազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքին:

«Մինչև հիմա բավարար դրական արդյունք չկա, բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք աշխատանքները: Ո՛չ, պետք է շարունակենք, բայց պիտի անդրադառնանք նրան, որ ինչ-որ շահեր կան և, այդ շահերից ելնելով են շատ քաղաքական ուժեր առաջնորդվում: Ադրբեջանի հետ շահ, Թուրքիայի հետ շահ, տարբեր  շահեր կարող են լինել, բայց անհրաժեշտ է, որ մենք մեր աշխատանքները շարունակենք՝ ցույց տալու՝ այս ամբողջ իրավիճակն ում մեղքով է»,- ասաց Մանոյանը:

Հարցին, թե հայկական կողմի որդեգրած քաղաքականությունը որքանո՞վ է արդյունավետ, և ավելի շահեկա՞ն չէր լինի, որ մենք հարձակողական դիրք գրավեինք, Մանոյանը պատասխանեց.

«Ես  այս մասին  մասնավոր կարծիք չունեմ, բայց քաղաքական քայլերը, որոնք հայտարարվեցին, անհրաժեշտ են: Անկախ զինադադարից՝ մենք դիվանագիտական տեսնակյունից էլ պետք է համարժեք  պատասխանենք, այսինքն՝ այն, ինչ նախագահը հայտարարեց, պետք է  գործադրվի»:

Մանոյանին խնդրեցինք տեսակետ հայտնել նաև ռուսական հայտնի Известия պարբերականում տեղ գտածհրապարակման վերաբերյալ, որում նշվում էր, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ: Պարբերականի աղբյուրի խոսքերով՝ հակամարտության կարգավորման ռուսական պլանը հետևյալն է՝ վերադարձնել Ադրբեջանին տարածքի մի մասը, խաղաղապահներ մտցնել հակամարտության գոտի, վերադարձնել փախստականներին և լեգիտիմացնել Ղարաբաղը (այսինքն՝ ապահովել սահմանների բաց լինելը և վերականգնել տնտեսական կապերը), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, հանրաքվե անցկացնել:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 947 անգամ
 


Այս թեմայով