«Փաստ». Վառելափայտային «կրքեր» Լոռիում. այստե...

Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղե­րում ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառա­հատումների քրեականացման փաստի հետ։ Խնդիրն առավել ակ­տուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաև ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտ­վելն է։ Դեռևս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։ Միևնույն ժամանակ մարզում բա­վական խիստ վերահսկողություն է սահմանված : Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առևտրով զբաղվողները կա՛մ լքել են գյուղերի տարածքները, կա՛մ ուղղակի անտառում դեռևս չեն երևում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատելուց։

Մանրամասնները թերթի այսօրվա համարում