«Փաստ». Տեր-Պետրոսյանը հանձնարարել է այս փուլ...

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների և ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ:

Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու և իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում: Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են: Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաև ԱԺ իմքայլական խմբակցությունը:

Հավելենք, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, նշել, որ այս փուլում պետք է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը, քանի որ այս հարցի հետ կապված գրեթե գտնվում են փակուղու առաջ: Քննարկման առանցքը եղել է նաև այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում և լրատվականներում ակտիվ են, հատկապես Մարտի 1-ի, ՍԴ-ի և Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում