«Փաստ». «Ռիսկային չարիք», թե փրկության երաշխի...

««Փաստ» թերթն իր նախորդ հրապարա­կումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առա­ջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: 

Կառավարական աղ­բյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատ­րաստ կլինի և հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանք­ների ժամանակ այն կդրվի քննարկման: 

Ւ դեպ, նախօրեին այս մասին թեթևակի ակնարկեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:

Նշենք, որ դեռևս ընդդիմադիր գործու­նեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որևէ վարկի ներգրավ­մանը և դա համարում էր «ռիսկային չա­րիք». նա իր պատգամավորական գործու­նեության ժամանակ գրեթե բոլոր վարկա­յին պայմանագրերին դեմ էր քվեարկում: 

Թերթին հասած տեղեկություններով՝ խոս­քը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթին այսօրվա համարում: