«Փաստ». Նոր իշխանությունների բարդույթները Արց...

«ՀՀ նոր իշխանությունների բարդույթավորվածությունը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատ­մամբ մանրամասն ուսումնասիրության կա­րիք ունի, բայց առաջին տպավորությամբ այս երևույթը նոր չի սկիզբ առել ու երևի ավելի շատ կապ ունի այն կոմպլեքսի հետ, որ այս իշխանության մեծամասնությունը չի ծառայել բանակում, իսկ նորաթուխների մի զգալի մա­սը Արցախում չի էլ եղել ընդհանրապես: 

Ավե­լին, մեր տեղեկություններով, վերջերս Արցախ այցելած «իմքայլականների» մեծ մասն առա­ջին անգամ էր Արցախում: Երևի թե օբյեկտի­վորեն նաև սա է առկա մոտեցումների ու դիր­քավորումների պատճառներից մեկը: Օրի­նակ՝ «Փաստի» տեղեկություններով, մայիսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպերից բացի, պարզվում է, եղել են նաև այլ բնույթի սրացումներ: 

ՀՅԴ կողմից կազմակերպված համաժողովին, օրինակ՝ միայն վերջին պա­հին է մասնակցության համաձայնություն տվել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ գործուղելով Տաթևիկ Հայրապետյանին և Գոռ Գևորգյանին: 

Ի դեպ, ականատեսների փո­խանցմամբ՝ վերջիններս իրենց բավականին խորթ ու դիսկոմֆորտ վիճակում են զգացել ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան այլ կուսակցությունների հետ շփումներում: Նրանք իրենց պահել են բավականին մեկուսացած, կարճ ասած՝ իրադարձությունների կենտրոնում չեն եղել: Այս ամենին գումարած՝ փաստենք, որ մայիսի 9-ին վարչապետն ըն­դամենը 5 ժամով է եղել Արցախում, չի մնա­ցել մինչև միջոցառումների ավարտը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: