«Փաստ». Նախ՝ ընդունեցին, հետո մերժեցին ԼՀԿ-ի...

«Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները:

Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի վերաբերյալ իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել, մասնավորապես, տեղեկությունների համաձայն՝ իրականում Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չի ներկայացվել, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում այս պաշտոնները քաղաքական դարձնելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: