«Փաստ»․ Մոտ 2000 հպարտ քաղաքացի էլ գուցե «Գազ...

«Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ՀՀ ներ­մուծվող գազի գինը բարձրացել է, սակայն ՀՀ քաղաքացիներն այդ գնաճն իրենց վրա չեն զգում, նախապես հայտարարվել է, որ 2019-ին գազի գինը չի բարձրանա, սակայն դա այլ հետևանքներ կունենա:

«Գազպրոմ Արմենիան» արդեն իսկ հայտարարել է, որ «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփո­խությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթա­նում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վե­րանայման և հաստիքների կրճատման հարցերը»: Այս հայտարարությունը հիմք տվեց տարբեր թվեր հրապարակ նետելու: 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իրա­կանում խոսքը մոտ 2000 աշխատակցի մասին է: Ասել է թե, չնայած ՀՀ քաղաքացի­ների համար գազի գինը չի բարձրացել, բայց ՀՀ 2000 քաղաքացի փաստացի կա­րող է զրկվել ապրելու միջոցից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: