«Փաստ». Լուրջ փո­փոխություններ՝ ԱԳՆ-ում. մի շ...

«Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում լուրջ փո­փոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների` առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան, քա­նի որ այդ հարցի վերաբերյալ կա հստակ քաղաքական որոշում: 

Սա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները մի շարք հավատարմագրված դեսպանների համարում են «նախորդների կադրերը» կամ «ոչ պրոֆեսիոնալներ», փաստացի վստահության խնդիր կա` նրանց ուղղակի չեն վստահում և անընդհատ մեղադ­րում են արհեստական անգործության և սաբոտաժի մեջ: Տեղե­կություններ կան, որ վարչապետը ԱԳ նախարարից ցուցակ է պահանջել, որտեղ նշված կլինեն «անցանկալի» և ոչ «սվոյ» դես­պանների անունները: 

Մեկ այլ հանձնարարություն Փաշինյանը տվել է թիմակիցներին, որպեսզի դաշտում հարմար թեկնածուներ փնտրեն` առաջիկայում սպասվող նշանակումների համար: Ըստ նույն աղբյուրների՝ դեսպանների թեկնածուների «քասթինգը» համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարա­պետյանը: 

Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ ՀՀ դիվկորպուսի մի շարք հին ներկայացուցիչներ տարբեր առիթներով և նեղ շրջա­նակներում դժգոհություն են հայտնել, որ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի համագործակցում, անգամ կարծիք չեն հարցնում որևէ լուրջ հարցի վերաբերյալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: