«Փաստ». Խտրական վերաբերմունք՝ պետական ապարատո...

««Փաստ» թերթը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այն փաստին, որ գործող իշխանությունները պետական ապարատում բավական խտրական վերաբերմունք են ցուցաբերում այլ կուսակցությունների անդամների նկատմամբ։ Այս առումով առաջնային թիրախում են հայտնվել հատկապես ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները, որոնց ամեն առիթով փորձել են հնարավոր բոլոր ձևերով «լիկվիդացնել»։ 

Այս առիթով թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ կապված դաշնակցականների նկատմամբ կիրառվող բացահայտ դեմարշի հետ։ 

Այսպես, թերթի աղբյուրի փոխանցմամբ, վերջին ամսվա ընթացքում ամեն կերպ իշխանությունները փորձում են ազատվել պետական ապարատի դաշնակցական կադրերից՝ նրանց կա՛մ ուղղակի ազատելով պաշտոններից, կա՛մ ստիպելով, որ ազատվեն սեփական դիմումի համաձայն։

Իշխանությունների համար այդ գործընթացն իրականացնելու համար բավականին նպաստավոր միջոց են հանդիսացել կառավարության կազմում տեղի ունեցած վերակազմավորումներն ու օպտիմալացումը։ 

Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ նախարարներն իրենց սեղանին ունեն մի ցուցակ, որտեղ հստակ ֆիքսված է, թե որ աշխատակիցն ինչ քաղաքական կառույցի անդամ է և ընդհանրապես ինչ քաղաքական ակտիվություն է ցուցաբերում աշխատանքից դուրս: 

Ի դեպ, ուշագրավն այն է, որ ուշադրությամբ հետևում են նաև այդ «ռիսկային» անձանց ֆեյսբուքյան էջերին ու գրառումներին, ֆիքսվում են անգամ «լայքերն» ու «շեյրերը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: