«Փաստ». Արման Սահակյանի գործերը լավ չեն. Նրան...

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանի (Սովրանոյի Արման) գործերը այնքան էլ լավ չեն: Նրա գործունեությամբ սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ ԱԱԾ-ն:

Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում արդեն կա հարուցված քրեական գործ, իսկ ԱԱԾ-ն զբաղվում է նրա ֆուտբոլային գործունեությամբ: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը, բացի բազմաթիվ բիզնեսներից, հանդիսանում է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:

Այնպես որ, աշնան ամիսներին, կարծես, նոր շոուների պակաս մեր հասարակությունը չի ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում