«Փաստ»․ Ամուլսարի հանքը՝ «դամոկլյան սուր» իշխ...

«Ամուլսարի հանքի շահագործումը շարունակում է գործող իշխանության համար «դամոկլյան սրի» կարգավիճակում մնալ, քանի որ, ըստ էության, ոչ մի կարգավորում և հստակ ընթացակարգ կառավարությունը չունի և ամենայն հավանականությամբ առաջիկայում չի ունենալու։

Փաստացի կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջև է հայտնվել. մի կողմից՝ էկոլոգիական ռիսկերն են, որոնք ունեն բնապահպանական լուրջ ուսումնասիրության կարիք, մյուս կողմից՝ հարցի ֆինանսական և սոցիալական կողմը. խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման, ինչպես նաև բազմաթիվ աշխատատեղերի մասին է: Սակայն, ըստ ոլորտի փորձագետների, հարցի նկատմամբ այնպիսի մոտեցում, ինչպիսին ունի օրվա իշխանությունը, այն է՝ առայժմ արհեստականորեն ժամանակ ձգել, հարցի լուծում չէ: 

Մեզ հետ զրույցում մի քանի մասնագետներ նշում էին, որ այսպես թե այնպես, ի վերջո լուծումներ գտնելուց խուսափել հնարավոր չէ, ուստի ժամանակ կորցնելն ու անորոշությունը լավագույն ուղին չեն։ 

Ի դեպ, ուսումնասիրողների կարծիքով, ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հանքի շահագործման դեպքում օգտագործված, արտանետված ջրերը պոչամբարների միջոցով անցնելու են հողի մեջ, քանի որ դիրքը գոգավոր է և հիշեցնում է կատլավան։ 

Այսպես, ջրերը, ներծծվելով ընդերք, այնտեղ կարող են խառնվել Ջերմուկի հանքային ջրերի հետ, դե, իսկ հետևանքների մասին խոսելն այս պարագայում անիմաստ է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։