«Փաստ». «Ագիտպրոպի» նոր քաղաքականությունը՝ բլ...

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապա­հովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի՝ համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։ 

Հանձնարարվել է նաև այդ օգտատե­րերի էջերին «սպամ» ուղարկել, «բողո­քել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև «Ֆեյսբուք»–ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քա­նակն ու, ըստ այդմ ֆինանսական վնաս­ներ պատճառում։

Մանրամասնները թերթի այսօրվա համարում