
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ընտանիքի անդամների հետ միասին թիրախավորած պահել իրեն քննադատող լրատվամիջոցներին։ Երեկ Նիկոլ Փաշինյանի դեստեր՝ Արփի Փաշինյանի ծննդյան օրն էր։ Այս կապակցությամբ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ճոխ արարողությունը:
Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ:
Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր: Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:
Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա: Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին: Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է:
Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:
Մի կողմ թողնենք այն, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ տարուց ավել ժամանակ է, ինչ երկրի ղեկավարն է։ Նա, կարծես, վաղուց այս մասին մոռացել է և իրեն դրսևորում է հասարակ մի բլոգերի պես, ով ամեն անգամ առավել անհեթեթ գրառում է անում, որպեսզի ավելի շատ հավանումներ ստանա։
Վարչապետի այս գրառմամբ պետք է փաստենք, որ նա ծաղրում է իր իսկ նախկին գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության տակ գործող «Հայկական Ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ հենց հումարային գրառման բովանդակությանը ահամահունչ գռեհկությամբ էր անդրադառնում պետական պաշտոնյաների տարեդարձերին կամ այլ ուրախ առիթներին։ Նման լուրերը հայտնվում էին Փաշինյանի խմբագրած թերթի գլխավոր էջում, և տպավորություն էր, որ պետության ամենակարևոր հարցը հենց դա է եղել։
Հ․Գ․ Հասկանալու համար, որ վարչապետ Փաշինյանը երեկվա գրառմամբ իր նախկին գործունեությունն էր ծաղրում, պետք է կարդալ 2000-ականների սկզբին իր հրապարակած հոդվածներից մեկը, որում պատվում է, թե ինչպես է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անցկացրել իր ծննդյան օրը։