Փաշինյանը ստորագրե՞լ է նախարար Արայիկ Հարությ...

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանն արդեն իսկ ստորագրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ազատման որոշումը և օրեր անց այն կհրապարակվի։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը մինչև հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստի օրը ժամանակ է տվել նախարար Արայիկ Հարությունյանին իրենց բնորոշմամբ «պատվով հեռանալ»։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև, որ ՀՅԴ ՀԵՄ-ը կոնկրետ քայլեր ունի նախապատրաստած, եթե նախարար Հարությունյանը հրաժարական չտա։

Տեղեկատվությունը ստուգելու համար Politik.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Վարչապետի մամուլի խոսնակը տվյալ պահին չէր տիրապետում տեղեկատվությանը և խոստացավ «ճշտել և ասել» այդ մասին մեզ։