Փաշինյանը սպառնաց իրեն քննադատողներին․ այսօր...

Երեկ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսեց իրենց կեցվածքից․«Մեզ մեղադրում են ատելություն  սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք  մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով․«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»։

Ստացվում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր քննադատում են Փաշինյանին (իր կարծիքով հոխորտում են), ողջ են միայն այն պատճառով, քանի որ «բարի թագավոր» Նիկոլ Փաշինայնը որոշել է օրենք չխախտել ու մարդկանց տնից հանելով «սամասուդ չանել»։ 

Բայց այստեղ բնական հարց է առաջ գալիս, իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր Փաշինյանը «թարս ոտքի» վրա արթնացած լինի ու «ֆաս» հրաման տա հանուն իրեն մարդկանց «սամասուդ» անելու պատրաստ զանգվածին։ Կստացվի այնպես, որ երկրում կարող է սկսել քաղաքացիական պատերազմ, քանի որ հարձակվողները կհանդիպեն դիմադրության։

Փաստորեն ստացվում է, որ երկրի ղեկավարը քաղաքացիներին սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Նա զգուշացնում է իր քննադատներին, որ ինքնադատաստանի չեն ենթարկվում, քանի որ ինքն է այդպես ցանկանում և թողնում է մտորելու տեղ, թե ի՞նչ կլինի, եթե ինքը չցանկանա օրենք չխախտել։

Փաշինյանն ըստ էության անցավ վերջին կարմիր գիծը և պետության անվտանգության համար պատասխանատու մարմինները պետք է հստակ գիտակցեն, որ ամբողջ պատասխանատվությունը իրենց ուսերին է և ու պետք է անեն օրենքով թույլատրված ամեն քայլ, որպեսզի իրականություն վերադարձնեն Նիկոլ Փաշինյանին։