Փաշինյանը ներողություն կխնդրի՞ «չարիքի» հետ հ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության մեկուկես տարում առաջին անգամ, հրապարակային ելությում չարիք համարեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա իշխանությունը:

Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպմնա ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց.Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը չարիք է երկրի համար, այնպես ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրցել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանությունը,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ 1996 թվականի նախագահական ընտությունները կեղծվեցին և իշխանության պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ բազմեց նախագահական աթոռին: Այն ժամանակ ընտրութուններում հաղթել էր ընդմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Փաշինյանը, սակայն մոռացավ շարունակել իր ելույթը այս մասով: Նա մոռացավ ներողություն խնդրել հայ ժողովրդից և ՀՀ քաղաքացիներից 2008 թվականին այդ չարիքի հետ համագործակցելու համար: Ի վերջո Փաշինյանը այն առանցքային դեմքերից էր, ով փորձում էր կրկին անգամ այդ չարիքը բերել իշխանության:

Այսօր էլ Փաշինյանի և «չարիքի» համագործակցությունը շարունակվում է: Ավելին «չարիք» որակված Լևոն Տեր-Պետրոսյանի շատ թիմակցիներ այսօր պաշտոններ են զբաղեցնում նոր կառավարությունում՝ սկսած Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից: Փաշինյանը նաև ցանկանում է ՍԴ նախագահի պաշտոնը ազատել Տեր-Պետրոսյանի այլ թիմակցի՝ Վահե Գրիգորյանի համար:

Եվ եթե այս ելույթից հետո վարչապետ Փաշինյանը շարունակում է պահել իր թիմում այդ մարդկանց, շարունակում է ՍԴ-ն Տեր-Պետրոսյանին հանձնելու քայլերը, ապա կարելի է արձանգրել, որ «չարիքի» իշխանությունը շարունակվում է ու Փաշինյանն էլ այդ իշխանության սպասարկուն է: