Փաշինյանը ներողություն խնդրեց Տեր-Պետրոսյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության մեկուկես տարում առաջին անգամ, հրապարակային ելությում չարիք համարեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա իշխանությունը:

Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպմնա ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց.Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը չարիք է երկրի համար, այնպես ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրցել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանությունը,-ասաց վարչապետը:

Այս հայտարարությունից հետո կարծիքներ եղան, որ վարչապետ Փաշինյանը ի վերջո որոշել է գնալ Հայաստանում հաստատված բեսպրեդելի, անօրինականության, ընտրություններ կեղծելու ակունքներ և ի վերջո արդարադատության առաջ կկանգնեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ներկայացուցիչներ, ովքեր եղել են արատավոր բարքերի հիմնադիրները։

Փաշինյանի այս հայտարարությունը հետևեց  տերպետրոսյանականների հակահարձակումը և ի վերջո վարչապետը տեղի տվեց՝ հանձնվեց։ Փաշինյանը ըստ էության յուրօրինակ կերպով ներողություն խնդրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Այսօր կենտրոնի թաղապետ նշանակվեց ՀԱԿ վարչության անդամ, Լևոն Տեր—Պետրոսյանի մտերիմ Ավետ Պողոսյանը։ Նշանակումն իհարկե Փաշինյանը ուղիղ չի արել, բայց դժվար է պատկերացնել, որ Երևանի քաղաքապետը նման քաղաքական որոշում կարող էր կայացնել առանց վարչապետի։  Փաշինյանը քավում է «մեղքերը», որպեսզի Տեր-Պետրոսյանը շարունակի բարի աչքով նայել նրան։

Լուսանկարում Ավետ Պողոսյանն է՝ Տեր-Պետրոսյանի կողքին