Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է ներկայացրել․...

Ֆեյբուքյան ուղիղ եթերում՝ ապրիլի 6-ին , վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացրեց արդեն շուրջ երկու տարի պետական համակարգի բազմամիլիոնանոց պարգեւատրումների աշխատաոճը ու հրապարկեց թվեր, որոնք արագ հերքվեցին փորձագիտական շրջանակների կողմից։

Վարչապետը հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին տարեկան  իր որոշմամբ տրվել է 1 միլիարդ դրամ, որը թոշակառուներին բաժանվելու դեպքում նրանց կենսաթոշակը ամսական կավելանար միայն 168 դրամով։

Միանգամից նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է ներկայացրել։ Փաշինյանը պարգևատրումների իրական չափից 21 անգամ փոքր թիվ է ներկայացրել։ Հիշեցնենք, ամիսներ առաջ որ Yerevan.today լրատվական կայքը պաշտոնական փաստաթղթերի վրա հիմնված ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել, որ 2019 թվականին տրվել է 21 մլրդ 500 մլն դրամ (43 մլն դոլար) պարգևավճար։

Պետք է նկատել նաև, որ պարգևատրումների ահռելի մասը բաժին է հասել նախարարներին, փոխնախարարներին մարզպետներին, փոխմարզպետներին, տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին և այլն։