Փաշինյանը Ջրաշենում մասնակցում է բնակարանամու...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցում է աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի բնակարանամուտի արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից: 

«Բարև դուխով վարչապետ ջան»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց բնակիչներից մեկը: 

Վարչապետը շնորհավորեց տան բնակիչներին, հետաքրքրվեց նրանց աշխատանքից, հորդորեց անասնապահությամբ զբաղվել, նրանց հետ լուսնկարվեց և բարեմաղթանքներ հղեց՝ թող աշխատանքը միշտ եռա այս տան շուրջ և բարեկեցությամբ լցվեք: